Եկող չորեքշաբթի օրը համաշխարհային ֆուտբոլը կրկին կլռի. Այո, այո անկասկած կլռի... «Ռեալի» և «Բարսայի» հերթական բախումը կառանձնանա և վեր կդասվի ֆուտբոլային այլ իրադարձություններից. «Ռեալը» և «Բարսան» ատում են իրար, չեն կարողանում առանց մեկը մյուսի, տենչում են իրար, և ճակատագիրը միշտ շռայլ է գտնվում նրանց նկատմամբ:
2011-2012 մրցաշրանի արքայական գավաթի քառորդ եզրափակչի 4 զույգերից մեկը առանձնահատուկ է: Երազանքի մարզադաշտում բախվելու են երազանքի թիմերը: Իսկ մի՞թե նրանցից մեկի՝ վերջին շրջանի բացահայտ առավելությունն անկանխատեսելի սպառնալիք չէ ընդհանուր դիմակայության հետաքրքության պահպանման համար. միանշանակ Ո՛Չ: Երկու ռաունդից բաղկացած մենամարտը կթարմացնի մի շարք հարցերի պատասխաններ:
Մադրիդը ապացուցելու շատ բան ունի, «Բարսան»՝ արքայական գավաթի կարիքը:
Երկու թիմերի փառքի և անհաջողության ակնթարթներն եմ առաջարկում դիտել...Սուպեր կլասիկոյին մնացել է ընդամենը 28 ժամ
Комментариев нет:
Отправить комментарий