Հեղինակավոր CFDA-ն (Council of Fashion Designers of America)` էլիտար դիզայներների խորհուրդը, այս տարվա մրցանակաբաշխությանը տարվա Fashion Icon մրցանակը շնորհել է Լեդի Գագային: Ի տարբերություն անցած տարիների մրցանակակիրների (Սառա Ջեսիկա Պարկեր, Նիկոլ Քիդման, Քեյթ Մոս), որոնք բոլորն էլ հայտնի են իրենց նուրբ ճաշակով, Լեդի Գագայի ոչ ավանդական ոճի` այսպիսի բարձր գնահատականի արժանանալը անակնկալ էր նույնիկս երգչուհու համար: Մրցանակաբաշխությունից հետո շատերի մոտ առաջացավ այն հարցը, թե արդյոք Լեդի Գագան արժանի էր այդ մրցանակին: Արդյո՞ք նա է թելադրում է նորաձևության վերջին տենդենցները: Արդյո՞ք նա է ներշնչում հազարավոր կանանց :
Եթե առաջնորդվենք այսպիսի չափանիշներով, Լեդի Գագային “կզրկենք” իր վերջին մրցանակից: Սակայն պետք է ընդունենք, որ այս երգչուհին ունի յուրահատուկ, եզակի և աչքի ընկնող ոճ: Նրա կրած հագուստները երբեք չեն կրկնվում և կրկնօրինակվում, քանի որ դրանք կրելու համար քաջություն և ինքնավստահություն է պահանջվում: Շատերը կասեն, որ այդքանը բավարար չէ նման մրցանակի արժանանալու համար, սակայն մարդիկ դեռ ցանկանում են նայել Լեդի Գագային նրա արտասովոր զգեստների շնորհիվ: Ահա նրա ամենատարօրինակ զգեստներից մի քանիսը

Комментариев нет:
Отправить комментарий