Ամերիկյան Լիվերմոր քաղաքի բնակիչները պատրաստվում են նշել աշխարհի հնագույն էլեկտրական լամպի հոբելյանը: Արդեն 110 տարի է, ինչ այն աշխատում է առանց խափանումների:
4 վատտ հզորության լամպը, որը տեղադրված է Լիվերմորի հակահրդեհային պահեստում, հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում գործող լամպերից հնագույնը, հաղորդում է The Telegraph-ը:
Քաղաքի հրշեջներին 1901-ին այդ լամպը նվիրել է մի գործարար: Քաղաքի բնակիչներն անգիր են հիշում այն օրերը, երբ լամպը չի վառվել՝ տարածքի հոսանքազրկման պատճառով: Ծնունդով Լիվերմորից էներգետիկայի մասնագետ Լինն Օուենսի խոսքերով՝ խորհրդավոր լամպը գիտնականներին փակուղու առջև է կանգնեցրել:
«Ոչ ոք չգիտի, թե ինչու սովորական 4 վատտ հզորությամբ լամպը չի փչացել 110 տարվա ընթացքում: Աշխարհի տարբեր երկրներից գիտնականները եկել են մեր քաղաք՝ տեսնելու համար այդ լամպը, բայց նրանցից ոչ մեկը չի կարողացել առաջ քաշել քիչ թե շատ հասկանալի վարկած»,-ասել է նա:
Քաղաքի բնակիչները գիտնականներին չեն թույլատրում ձեռքով դիպչել լամպին:
Комментариев нет:
Отправить комментарий