23 июня 2011 г.

* News * Parts and Accessories * Բիզնես Մկնիկ ՀԱՏՈւԿ գրպանի և պայուսակի համար` Defender Impulse 455 Nano




Defender ընկերություն, ով համարվում է համակարգչային աքսեսուարների շուկայի առաջատարներից մեկը, ներկայացնում է անլար համակարգչային մկնիկ` Defender Impulse 455 Nano անվանմամբ: Նորույթը թողարկվել է մինիմիլիզացման դիզայնին համապատասխան և հիանալի տեղավորվում է կանացի փոքրիկ պայուսակներում և տղամարդու տաբատների նեղ գրպաններում: Impulse 455 Nano-ի չափսերը իսկապես համեստ են, բարձրությունը ընդամենը 2 սմ, քաշը` 47 գրամ: Մկնիկի կորպուսը ունի սիմետրիկ տեսք, ինչը հնարավորություն կտա օգտվել և ձախ, և աջ ձեռքով: Այս փոքրիկ նորույթը ունի սև գույն, կրում է Defender ապրանքանիշի լոգոտիպը: Ի դեպ, փոքրիկ մկնիկը կարելի է օգտագործել է 8 մետր հեռավորության վրա: Հետաքրքիրն այն է, որ նորույթը բավականին խնայողաբար սարք է. 10 րոպեից ավել չօգտագործվելու դեպում այն ավտոմատ անցում է կատարում էներգիայի տնտեսման ռեժիմի:
Այժմ ավելի մանրամասն ներկայացնենք Defender Impulse 455 Nano տեխնիկական բնութագիրը.
Կոճակների քանակը`2 + պտուտակ կոճակ
Ինտերֆեյս: USB
Գույնը: սև
Սնուցումը: 1 АА մարտկոց
Գործածության ռադիուսը: 8 մետր
Գործածության միջին ժամկտեը առանց սնուցման` 3 ամիս
Ռադիոինտերֆեյս: 2,4 գեգահերց
Ռադիոլաիքների քանակ: 16
Համատեղելիություն: Windows 2000/XP/Vista/7
Երաշխիք: 12 ամիս
Չափսը: 9,7 х 5,7 х 2 սմ
Քաշը: 0,047/ 0,129 կգ
Ի դեպ, ինչ վերաբերում է Defender ընկերությանը, ապա նշենք, որ այն մեծ հաջողություններ ունի նաև Հայաստանում.  ընկերության պաշտոնական կայքում վերջերս տեղեկացվել է , որ  Defender Etude 980 ստեղնաշարերը բավականին հաջող վաճառվում են ԱՊՀ մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում: Դե ինչ, սպասենք փոքրիկ այս մկնիկին Հայաստանի համակարգչային խանութներում:

Комментариев нет:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...